ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Ասում են…

Ասում են…
04.07.2026 | 21:15

Հայաստանում կրկին հակառուսական կեղծ և Արևմուտքի կողմից կառավարելի ալիք է ստեղծվել, թե ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց, և ՀԱՊԿ-ից պետք է դուրս գանք։ Նշում են նաև, թե Ռուսաստանը Հայաստանին անհուսալի դաշնակից է։ Եթե Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները և պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, ապա ի՞նչ ՀԱՊԿ-ի մասին է խոսքը։ ՀԱՊԿ-ը ումի՞ց պետք է պաշտպանի Հայաստանը։ Փաշինյանի՞ց։ Փաշինյանն է այն մարդը, որը թողեց, որ Ադրբեջանը հապշտապ փաստացի դելիմիտացիա անի, և նա է, որ պատրաստվում է կնքել խաղաղության պայմանագիր։ Փաշինյանն էր, որ լճի համար չէր պատրաստվում կռվել Ադրբեջանի հետ։ Ու այսքանից հետո մեղադրել Ռուսաստանին` դա խելագարության է:

Դմիտրի Եվստաֆև

Քաղաքագիտության դոկտոր, ВШЭ պրոֆեսոր

Դիտվել է՝ 50499

Մեկնաբանություններ