Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Շարմազանով. Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների

Շարմազանով. Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների
18.01.2018 | 20:45

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից առաջ կրակահերթերի արձակումը դարձել է տխուր ավանդույթ ադրբեջանական կողմի համար` ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կառուցողական բանակցությունների։

Ադրբեջանը մի բան ասում է բանակցությունների սեղանի շուրջ, լրիվ այլ վարքագիծ է դրսևորում սահմանագծին»,- նշեց նա: Էդուարդ Շարմազանովի խոսքով` եթե ԼՂ հարցում ցանկանում են առաջընթաց արձանագրել, պետք է իրականացվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի պայմանավորվածությունները: «Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման անհնար է ակնկալել լուրջ առաջընթաց բանակցային գործընթացում»,- նշեց Է.Շարմազանովը:

Դիտվել է՝ 1608

Մեկնաբանություններ