Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

«Ես ամաչում եմ, որ դու իմ մայրն ես…»

«Ես ամաչում եմ, որ դու իմ մայրն ես…»
13.06.2026 | 10:16

Այսօրվա իմ այցելու կնոջ տխուր պատմությունն եմ ուզում ներկայացնել, որը դիպավ մինչև սրտիս խորքը։

Այս խոսքերը լսեց իմ այցելուն՝ որը տարիներ շարունակ առավոտից երեկո աշխատել էր փողոցներ մաքրելով, որպեսզի իր որդին սոված չքնի, կրթություն ստանա, հագուստ ունենա և կյանքում ավելի լավ հնարավորություն ստանա, քան ինքն էր ունեցել։

Նա չէր բողոքում։

Չէր պատմում իր հոգնածության մասին։

Չէր հաշվում, թե քանի անգամ է իր ցանկությունները զոհաբերել հանուն երեխայի։

Եվ մի օր, երբ կարծում էր, որ իր ամենամեծ ձեռքբերումը որդին է, լսեց մի նախադասություն, որը կոտրեց սիրտը․

«Ես ամաչում եմ, որ դու իմ մայրն ես…»

Կյանքի ամենածանր ցավերից մեկը ծնողի համար այն չէ, երբ օտարն է վիրավորում։

Այն է, երբ քո սիրած մարդը չի տեսնում այն ճանապարհը, որով անցել ես իր համար։

Բայց այստեղ մի կարևոր ճշմարտություն կա։

Երեխայի երախտագիտությունը միշտ չէ, որ գալիս է ժամանակին։

Շատ մարդիկ միայն տարիներ անց են հասկանում, թե ինչ գին է վճարել իրենց մայրը կամ հայրը։

Եթե այսօր քո ծնողները դեռ քո կողքին են, մի սպասիր այն օրվան, երբ կհասկանաս նրանց արժեքը, բայց հիշիր՝ մի օր հնարավորություն չես ունենա ասել՝

«Շնորհակալ եմ քեզ…»։

Որովհետև կան խոսքեր, որոնք պետք է ասել ժամանակին։

Ծնողի մասնագիտությունը երբեք չի որոշում նրա արժեքը։ Արժեքը որոշում է այն սերը, հոգատարությունն ու զոհողությունը, որով նա մեծացրել է իր երեխային։ Հարգեք ձեր ծնողներին, քանի դեռ նրանք ձեր կողքին են։

Նոնա ԻՇԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ