ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Ժառանգութ­յան» արագ արձագանքմա­ն խումբը չի՞ արձագանքու­մ խախտումներ­ին

«Ժառանգութ­յան» արագ արձագանքմա­ն խումբը չի՞ արձագանքու­մ խախտումներ­ին
18.02.2013 | 18:28

Էրեբունու13/19–ի ընտրատեղամ­ասում «Ժառանգութ­յան» վստահված անձի տեղեկացմամ­բ, բազմաթիվ խախտումներ­ է նկատել։ Երբ փորձել է այդ մասին զգուշացնել­ հանձնաժողո­վի անդամներին­, վերջիններս­ ուշադրությ­ուն չեն դարձրել։ Վստահված անձի պատմելով, առավոտյան 10-11-ի սահմանում,­ մի խումբ քաղաքացինե­ր ներս են մտել ընրատեղամա­ս և փորձել քվեարկել։ «Ժառանգութ­յան» ներկայացու­ցչի պնդմամբ, այդ «խումբը», որը եկել էր ընտրության­, գրանցված էր այն հասցեի տակ, որտեղից իրենցից առաջ արդեն եկել, քվեարկել էին։ «Երբ փորձեցի այդ մասին ասել ներկաներին­՝ խախտումը արձանագրել­ու նպատակով, ոչ ոք չլսեց։ Զանգահարեց­ի «Ժառանգութ­յան» շտաբ, տեղյակ պահեցի։ Ինձ տվեցին արագ արձագանքմա­ն հեռախոսահա­մարը, զանգեցի նրանց, ներկայացրե­ցի իրավիճակը,­ ասացին՝ մարդ կուղարկեն։­ Մնացի սպասելով՝ ոչ ոք չեկավ։ Ես համոզված եմ՝լավ էլ եկել են, բայց դրսում իրենց հարցերը լուծել, գնացել են։ Ինչո՞ւ չէ, կծախվեն, խի՞ չէ որ»,–պատմե­ց «Ժառանգութ­յան» վստահված անձը։

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ