Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Հետո թելը վերջացավ, ու ես հրաժեշտ տվեցի մանկությանը

Հետո թելը վերջացավ, ու ես հրաժեշտ տվեցի մանկությանը
15.01.2026 | 18:30

Իմ մանկությունը ստեղից ա դուրս եկել։ Ժամանակն էն անիվն էր, որն օրացույցի նման պտտում էր կոճը, ու կախարդական ասեղներն իմ կյանքի թելով նուրբ գործվածքի վրա ուրվագծում էին իմ մանկության ուղին, իմ հեքիաթներն ու խաղերը, ուրախություններն ու տխրությունները, լացն ու ծիծաղը։ Գիշերը կարի մեքենան օրորոցային էր երգում իմ համար։ Իսկ երբ անիվը չէր պտտվում, ժամանակն էլ էր կանգ առնում։ Ես չէի զարմանում. դա սովորական բան էր։

Հետո թելը վերջացավ, ու ես հրաժեշտ տվեցի մանկությանը։ Կարի մեքենան ծանր էր, չկարողացա հետս վերցնել, ու մնաց մանկության մեջ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 2876

Մեկնաբանություններ