ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

Եվ թող շա­տա­նան այս Լույ­սե­րը

Եվ թող շա­տա­նան այս Լույ­սե­րը
27.10.2020 | 00:03

«Ի­րա­տե­սի» մեր գոր­ծըն­կեր Համ­լետ Հա­կո­բյա­նի որ­դու՝ Վլա­դի­միր Հա­կո­բյա­նի օ­ջա­խում երկ­րորդ Լույս-բա­լի­կը ծն­վեց: Արևիկ ու­նեին, ՏԱ­ԹԵ­Վ էլ ա­վե­լա­ցավ, և զույգ­վեց Ա­նուշ մայ­րի­կի ու Վլադ հայ­րի­կի, զույգ տա­տիկ-պա­պիկ­նե­րի եր­ջան­կու­թյու­նը, որ նաև մեր եր­ջան­կու­թյունն է: Հա­յի ըն­տա­նի­քում լույս աշ­խարհ ե­կած ա­մեն ե­րե­խա մեր Զին­վոր-տղեր­քի ընդ­հատ­ված կյան­քի շա­րու­նա­կու­թյունն է, մեր լի­նե­լու­թյան հա­վեր­ժող խոր­հուր­դը, հայ գե­նի ան­մա­հու­թյան աստ­վա­ծա­տուր շնոր­հը:


Ձեր լու­սե­ղեն դստ­րիկ­նե­րին Կո­րյուն-եղ­բայր­ներ են պետք, սի­րե­լի Վլա­դի­միր և Ա­նուշ, որ կծն­վեն ար­դեն խա­ղաղ եր­կն­քի տակ, կապ­րեն ան­հոգ ու եր­ջա­նիկ՝ ի լուր աշ­խար­հի ա­վե­տե­լով, որ ՀԱ­ՅԸ կա և ապ­րում է իր հա­զա­րա­մյա պա­պե­նա­կան հո­ղում:
Արևշա­տու­թյուն ձեր ըն­տա­նի­քին, մեր վաղ­վա օր­վա կեր­տող­ներ:


«Ի­րա­տես»

Դիտվել է՝ 49073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ