Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Կատարելություն

Կատարելություն
13.08.2026 | 00:01

Օգոստոսի 13

- Հիսո՛ւս, օգնի՛ր մեզ, աղաչո՛ւմ ենք:
- Ես միշտ ձեր օգնականն եմ`
խավարից՝ լույսի,
տկարությունից՝ ուժի,
մեղքից՝ փրկության,
վտանգից՝ ապահովության,
անտարբերությունից՝ սիրո, և
զայրույթից` կատարյալ ներման տանելու համար:
Մի՛ գոհացեք ձեզնից՝ ուրիշների հետ համեմատվելով: Թող Իմ խոսքերը միշտ հնչեն ձեր ականջին. «Կատարյա՛լ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ»:
Ավելի պակաս չափով մի՛ բավարարվեք:
Սովորություն դարձրեք երբեմն քննել ձեր նկարագիրը՝ նկատի ունենալով կյանքի հետ ունեցած ձեր առնչությունը առհասարակ. հարաբերությունը ձեր սիրելիների հետ, ձեր ընտանիքի, բարեկամների, ձեր երկրի, ձեր գործի:
Պատկերացրեք, թե ես ինչպես Ինձ կպահեի այդօրինակ հարաբերության, նման կացության կամ նմանօրինակ պարագաների մեջ լինելու դեպքում:
Պարզեք ձեզ համար, թե որն է լավագույն միջոցը` այս կամ այն պակասությունից ձերբազատվելու, տարատեսակ մեղքերից հրաժարվելու կամ սխալներից ու զանցառություններից խուսափելու:
Առնվազն շաբաթը մեկ անգամ այսպիսի ինքնաքննության պետք է ենթարկեք դուք ձեզ:
Դիտվել է՝ 126

Մեկնաբանություններ