«ՀՀ կառավարություն»՝ԱԱՓՄՀ (անսահմանափակ անպատասխանատվությամբ փակ մենաշնորհային հընգերություն)
Այս օրերին շատ խոսվեց «Հայփոստի» մասին: Ինչ հասկացա ես՝ Հայաստանի սովորական քաղաքացիս.
ա) «Հայփոստը» պետականացվել է ու «ՀՀ կառավարություն» խոշոր տնտեսվարողին է անցել,
բ) այդ հիմնարկի տնօրենը չարդարացված գերբարձր վարձատրություն է ստանում:
Ի՞նչ եմ առաջարկում հայրենի խորհրդարանական ընդդիմադիրներին:
Առաջարկում եմ ձևավորել քննիչ հանձնաժողով, որի ուսումնասիրության առարկան լինի «ՀՀ կառավարություն» խոշոր տնտեսվարողի գործունեությունը:
Մասնավորապես, գույքագրել, թե ներկա դրությամբ ինչ բիզնեսներում է «փայ մտել» Փաշինյանի կառավարությունը:
Ես տեղյակ եմ «Զանգեզուր» ՊՄԿ-ի մասին, հասկանալի է՝ ՀԷՑ-ի, հիմա արդեն նաև՝ «Արարատ-ցեմենտի», «Նոյ» կոնյակի գործարանի, Ամուլսարի ոսկու հանքի («Լիդիան»): Բայց հաստատ էլի կլինեն բիզնեսներ, որոնց սրանք փայ են մտել:
Միաժամանակ, քննության առարկա պետք է դառնա ԱՆԻՖ-ը:
Հարցադրումներ շատ կան: Խոսքի, նույն ՀԷՑ-ի մասով. ի՞նչ են արել 1 տարի այն կառավարելու ընթացքում, ինչքանո՞վ է լավացել (վատացել) ընկերության վիճակը: Եվ այլն:
Բայց քննել պետք է:
Արմեն Հակոբյան