Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Հրադադարի խախտումները նվազում են

Հրադադարի խախտումները նվազում են
14.06.2012 | 06:13

ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում։ Այս մասին փաստում են պաշտպանության նախարարությունում։ «Հրադադարի խախտման դեպքերը նվազել են և կրում են անկանոն բնույթ։ Նպատակային կրակոցները փոխարինվել են անկանոնով»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասացին պաշտպանության նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ասվածից պետք է ենթադրել, որ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունն իր դրական ազդեցությունն է թողնում հայ-ադրբեջանական սահմանի վրա։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4376

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ