«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Արտաքին ուժերը փորձում են խաթարել Իրանի կայունությունը

Արտաքին ուժերը փորձում են խաթարել Իրանի կայունությունը
09.01.2026 | 16:17

Հայաստանի անմիջական հարևան Իրանում շարունակվում են ցույցերը, որոնք արտաքին ուժերը փորձում են օգտագործել Իրանի կայունությունը խաթարելու ու երկիրը փաստացի «սիրիացնելու» համար։

Սիրիայի Հալեպի շրջանում, ուր մի քանի տասնյակ հազար հայ է ապրում, կառավարական ուժերը, թուրքական աջակցությամբ, փորձում են գրավել քրդական շրջանները, որի արդյունքները կանխատեսելի «անկանխատեսելի» են։ Ամեն պահ հայության վրա կախված է նոր կոտորածի ու տեղահանության վտանգը։

Թուրքիայում Էրդողանի ժառանգի համար պայքարը լրջանում է՝ թևակոխելով նոր, ավելի թեժ փուլ, ազդելով ներքին ու արտաքին քաղաքական բոլոր գործողությունների վրա։

ԱՄՆ ռազմաքաղաքական ղեկավարությունը «վենեսուելական գործողությամբ» հայտարարում է միջազգային հարաբերություններում ռեալիզմի գերակայության մասին. քաղաքականություն, որը հիմնված է ոչ թե կանոնների, այլ` ուժի վրա։

Մասնագետները նշում են, որ սա է՛լ ավելի է մեծացնելու տարբեր տարածաշրջաններում զինված բախումների հավանականությունը։

Նույն ժամանակ, հերթական շաբաթն է, ինչ Ադրբեջան է ժամանում ռազմամթերքով բեռնված օդանավերի հերթական խմբաքանակը, իսկ նախագահ Ի. Ալիևը իր վերջին ծավալուն ելույթում Հայաստանը բազմիցս որակում է «թշնամի», նշում է, որ միջազգային իրավունքը այլևս չի աշխատում ու հայտարարում, որ Հայաստանը չունի սահման, եղածը՝ «պայմանական սահման է» ու իրական չի, քանի դեռ Ադրբեջանը չի ճանաչել այն։

Սրանք այս օրերին տեղի ունեցող բազմաթիվ կարևորագույն իրադարձություններից են, որոնք ուղիղ, անմիջապես ազդում ու ազդելու են մեզ վրա։ Սրանց մասին լայն հանրությանը, իհարկե, չի պատմելու ՀՀ դե-ֆակտո իշխող խմբավորումը, որովհետև դրանք ցուցադրում են իրենց քաղաքականության ու քարոզչական թեզերի լիարժեք սնանկությունը։

Հարգելի՛ լրագրողներ, քաղաքական գործիչներ, խնդրում եմ, հորդորում եմ խոսել այս թեմաներից, այս թեմաներով ՀՀ դե-ֆակտո իշխանությունից պատասխաններ պահանջեք, ոչ թե «մանեք իրենց թելը» ու շինծու, ապազգային հակաեկեղեցական արշավի թեմայով իրենց լսարան տվեք ու իրենց թեզերը օրակարգային դարձրեք։

Սա է Հայաստանի իրական օրակարգը, իսկ եկեղեցին իր տեղում է ու իր ազգային ընթացքը ձիգ կշարունակի՝ մեր բոլորի օգնությամբ։

Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ

Դիտվել է՝ 6302

Մեկնաբանություններ