Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Անհրաժեշտ է հստակ սահմանել` ինչ ենք ուզում, երբ ենք ուզում և ինչպես ենք ուզում

Անհրաժեշտ է հստակ սահմանել` ինչ ենք ուզում, երբ ենք ուզում և ինչպես ենք ուզում
04.05.2026 | 12:00

Քանիցս ասել եմ, որ ինչ պայմանավորվածություն էլ լինի Հայաստանի ու Ադրբեջանի իշխող էլիտաների մեջ, եթե անգամ Հայաստանի իշխանությունները որոշեն «Արցախ» անունն արտասանելու համար մարդկանց գնդակահարել (մի բան, որ բնորոշ էր ստալինյան ժամանակաշրջանին Բերիայի և մյուսների մոդերացիայով), միևնույն է, Արցախի հարցը փակելն անհնար է, ինչպես անհնար էր թվում Հայոց Ցեղասպանության փաստը միջազգային հարաբերությունների առանցքային հարց դարձնելը հեռավոր 1950-ականներին:

Արցախում տեղի ունեցածը, անարդարությունների վրա կառուցված կարգերը ցանկացած հառնող տերության ու գործող տերության համար երկնային մանանա է ազդեցություն և ուժ պրոյեկտելու (Power projection) համար, ու այդ պահն անխուսափելի է:

Հարցն այն է, թե արդյոք Հայաստանն ու հայությունը պատրաստ կլինի՞ դրանից ստանալ շահ, թե՞ կրկին կշարունակի ինքնափոքրացման և ինքնամերժման գործելակերպը:

Իսրայելը, որին հաճախ են հղում կատարում, որպես հառնող միջին տերության հավակնորդ, կարողացավ անել պետության զարգացման երեք ամենակարևոր փուլերի անցումը`

ուժի ստեղծում և կուտակում (Power generation),

ուժի փոխարկում (Power transition) և

ուժի պրոյեկտում (Power projection):

Այս ամենը` պետության մեծ ռազմավարության (Grnad strategy) իրագործման նպատակով:

Իսկ այն եթե հավակնոտ ու իսկապես մեծ չէ, ապա պետությունը ձախողում է զարգացման եռաստիճան այս համակարգում:

Ասվածը նշանակում է հստակ սահմանել` ինչ ենք ուզում, երբ ենք ուզում և ինչպես ենք ուզում: Այս երեք հարցերի պատասխանը տալիս է պետության մեծ ռազմավարությունը (Grnad strategy):

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 6051

Մեկնաբանություններ