ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Տուր

Տուր
02.11.2026 | 00:00

Նոյեմբերի 2

Տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր։
Միշտ դատա՛րկ ամաններ ունեցիր, որպեսզի Ես լցնեմ։
Այսուհետև քո ունեցած ամեն ինչը գործածի՛ր Իմ փառքի համար և տո՛ւր ուրիշներին այն ամենը, ինչ դու չես օգտագործում։
Գիտե՞ս, թե որքան թշվառ, որքան աղքատ են մեռնում նրանք, ովքեր հարստություն են դիզում։
Հարստությունը տրված է, որպեսզի գործածես ու ծախսես Ինձ համար։
Քանի դեռ ապրում ես, գործածի՛ր այն ըստ անհրաժեշտության։ Հաճո՛ւյք զգա տալուց։
Դիտվել է՝ 1190

Մեկնաբանություններ