-
08.04.2014|
11:43
Սասունից Հալեպ մի քանի օրվա ոտքի ճամփա էր: Բալոենց Միհրանը կնոջն ապսպրել էր, որ խուրջինում Մովսեսի սիրելի ուտելիքներից դնի՝ թոնրի գաթա, իրենց ծառի ընկույզից, մի քանի կտոր մանանա ու էլի բաներ, որ երեխան Հալեպում գոնե մի քանի օր ծննդավայրից տարածը վայելի:
-
04.04.2014|
21:45
Ապրիլի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը:
-
29.03.2014|
13:17
Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
-
28.03.2014|
11:57
XVII դարում Վենետիկի Սբ. Մարկոս տաճարի գրանիտե սյուներին երկաթագիր ու բոլորագիր տառերով փորագրված էին հայ վաճառականների անունները, դիցուք՝ Երևանցի Եղիազար (1613 թ.), Զաքար (1616 թ.), Հովհաննես (1663 թ.): Հայերը Սբ. Մարկոսի հրապարակում ունեին բազմաթիվ կրպակներ, իսկ 1800 թ. դրանցից մնացել էր 12-ը:
-
25.03.2014|
12:23
Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Ամենհոտեպ 3-րդ փարավոնի երկու նոր հսկա արձաններ, հաղորդում է «Ֆրանս Պրես»-ը՝ նշելով, որ հնագետների խմբի ղեկավարը գերմանահայ Հուրիկ Սուրուզյանն է: Եվրոպացի և եգիպտացի հնագետների խումբը կարմիր կվարցե երկու հոյակերտ արձանները հայտնաբերել է Նեղոսի արևմտյան ափին՝ փարավոնների հուղարկավորության հովտում:
-
23.03.2014|
15:22
Սթիվեն Սփիլբերգի «Շոա» հիմնադրամը Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստեր է հավաքում։ Թուրքական լրատվամիջոցները՝ Associated Press գործակալությանը հղումով, տեղեկացնում են, որ օսկարակիր ռեժիսորն այլևս մտադիր չէ Ցեղասպանության մասին ֆիլմ նկարել։ Նա այդ գործը թողնում է իր «Շոա» հիմնադրամին։
-
19.03.2014|
17:40
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը ասել է, թե Գյուլիստանի հաշտության պայմանագրի փաստաթղթերի համաձայն՝ Ղարաբաղը Ռուսաստանի տարածք է և ուրեմն կարող է միանալ Ռուսաստանին: Եվ դեռ ավելին` ՌԴ-ին կարող է միանալ և Հայաստանը:
-
18.03.2014|
00:36
Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Լլոյդ Ջորջը, որ հետագայում դարձավ վարչապետ, հրատարակեց իր հուշերի բազմահատոր գիրքը, որ թարգմանվեց նաև ռուսերեն: Վերնագրված է «Правда о мирных договорах» (Ճշմարտությունը խաղաղության պայմանագրերի մասին):
-
14.03.2014|
12:11
Հավասարապես ժխտելի են և՛ ազգային բացառիկության անհիմն ընկալումը, և՛ ազգային ինքնաոչնչացման եղկելի մտայնությունը: Առաջինը հաճախ հորթային հրճվանք է, երկրորդը՝ խոսքի ազատության պիտակով քողարկված, բամբասացությամբ ազգային արժեքները տրորելու, ազգի էությունը կանխամտածված կերպով խեղաթյուրելու քաղաքականության իրագործում:
-
12.03.2014|
21:29
Երիտասարդ առաջնորդների դպրոցը, համագործակցելով Ամերիկայի հայկական համագումարի և Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնի հետ, մարտի 21-22-ը կազմակերպում է «Հայերի ցեղասպանությունը. դասեր անցյալից հանուն ապագայի» խորագրով համաժողով, որտեղ քննարկվելու են Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության տարաբնույթ ասպեկտները: Աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը: Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո անցկացվող Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
ր կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am