Սկսվեց:
Իրանը ենթարկվում է հրթիռային հարվածների: Շատ վատ լուր՝ տարածաշրջանի երկրների համար:
Ըստ նախնական պաշտոնական տեղեկատվության՝ սրանք կանխարգելիչ հարվածներ են: Նպատակը հասկանալի է՝ ստիպել իսլամական պետության ղեկավարությանը հանձնել հարստացված ուրանը և հրաժարվել հրթիռային ծրագրից: Ժնևում դիվանագետները չկարողացան լուծում գտնել: Կարծում եմ, որ երկու կողմից էլ դիվանագետները ոչ ճկուն և ոչ արհեստավարժ գործելակերպ դրսևորեցին:
Ինչ կարող է լինե՞լ:
Եթե կանխարգելիչ հարվածները իսկապես մեծ ավերածություններ առաջ բերեն, հնարավոր է ժամանակավոր զինադադար և վերադարձ բանակցային սեղանին:
Սցենար երկրորդ. Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, որոնց արդյունավետությունը հնարավոր է ստիպի դաշնակիցներին այլ ելքեր փնտրել:
Սցենար երրորդ. ամերիկյան ավիակիրների ներգրավումը ռազմական գործողություններում կարող է ստիպել ռուսական և չինական համարժեք ռազմածովային ուժերին մտնել գործողությունների մեջ:
Չորրորդ սցենարը, թերևս, ամենավնասաբերը կարող է լինել. դա երկարաժամկետ պատերազմն է՝ հումանիտար և էկոլոգիական աղետներով:
Թրամփի վարկանիշի համար պատերազմի արդյունքները ճակատագրական են լինելու: Անհաջողությունը լուրջ հետևանքների կհանգեցնի: Բացառված չէ հակաթրամփյան լայն համախմբումը Կոնգրեսում, հատկապես՝ հերթական միջանկյալ ընտրություններից հետո: Դրանից հետո ԱՄՆ նախագահին սպառնում է իմփիչմենթի գործընթաց:
Առաջին տպավորությունները՝ իրանական լուրերից հետո:
Գարիկ Քեռյան