ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել

Այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել
20.07.2026 | 12:41

Ես ծնվել և մեծացել եմ Խորհրդային Հայաստանում և արդեն 35 տարի է ապրում եմ Անկախ Հայաստանում: Միանշակ կարող եմ պնդել, որ այս աստիճանի «կրիմինալ բեսպրեդել» Հայաստանում երբեք չի եղել: Ամեն օր կրակոցներ, դանակահարություններ, սպանություններ, գողություն, թմրամոլության անհավանական մակարդակ, դրան գումարած նոր տեխնոլոգիաներով հեռախոսային և կիբերհանցագործություններ:

Եվ այս ամենն այն ֆոնին, երբ իշխանական պրոպագանդան ամեն օր և բոլոր հնարավոր հարթակներից մեզ հեքիաթներ է պատմում «բարեփոխված» ոստիկանության մասին: Հարգելիներս, «ինչքան էլ ասեք՝ հալվա, բերանի մեջ քաղցրություն չեք զգալու»: Կրկնում եմ, այսպիսի ծանր կրիմինալ իրավիճակ չի եղել անգամ քանդվող ԽՍՀՄ տարիներին՝ 1990, 91, 92 թթ, երբ երկիրը փաստացի անտեր վիճակում էր…

Կարեն Քոչարյան

Դիտվել է՝ 4108

Մեկնաբանություններ