Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում

Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում
12.07.2026 | 11:49

Տգիտությունը կործանում է պետություն, ինչպես չինական ասացվածքն է ասում. «Չխփված մեկ մեխի պատճառով տանուլ են տալիս ամբողջ պատերազմը»։

Ադրբեջանը եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր ստորագրի, պահպանելու է Հայաստանի նկատմամբ ճնշման քաղաքականությունը։ Ավելին` խաղաղության պայմանագիր ստորագրելու դեպքում ավելի են մեծանալու տարածքային հավակնությունները, խորացնելու են, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» թեզի շրջանառումն ու պահանջների ձևակերպումը։

Հայաստանի իշխանությունները, ստորագրված պայմանագրի սիրույն, որպեսզի ցույց տան, թե իրենք լավ բան եմ արել, փորձելու են Ադրբեջանի պահանջները կուլիսներում լուծել, զիջումները ներկայացնել հայկական նախաձեռնություն, որպեսզի հասարակության մոտ հակազդեցություն չլինի։ Դրա օրինակն արդեն ունենք` Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով փոխելու ցանկությունը ներկայացնել իբր հայկական կողմի ցանկություն, հայկական տարածքներն Ադրբեջանին հանձնել իբր սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտություն (հենց այն տարածքում, որտեղ Հայաստանը հող է հանձնում, բայց ոչ այն տարածքում, որտեղ Հայաստանը իր օկուպացված շրջանները պետք է ստանար):

Եթե կարծում եք, թե Նիկոլին ընտրելով խաղաղություն եք ստանալու, հիասթափեցնեմ` ստանալու եք զիջումներ, կորուստներ ու ապագայում նոր պատերազմների առիթներ:

Մերձավոր Արևելքը, որին հարում է նաև Հարավային Կովկասը, միշտ լինելու է պատերազմների կիզակետում, որովհետև այստեղ պատերազմն ու հակամարտությունները ընդհանուր համակարգի սովորական վիճակն են։ Որ պետությունները դա հասկացել են, նրանք կկարողանան գոյատևել, որ պետությունները չեն հասկացել և գնում են փոխկապակցվածության միջոցով խաղաղություն հաստատելու իռացիոնալ գաղափարների հետևից, նրանք զրկվելու են հարատևման հնարավորությունից՝ հօգուտ առավել դոմինանտ կողմերի։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 7095

Մեկնաբանություններ