Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում

Պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում
12.08.2026 | 11:43

Երբ քպ-ականներն հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե չեն կարող անել արտաքին դերակատարների պահանջով, նրանք ճիշտ են ասում, և դա իսկապես ՀՀ ինքնիշխանության մասին է։

Սակայն երբ քպ-ականները մյուս կողմից պաշտպանում են Ադրբեջանի պահանջով հանրաքվեի իրականացումը շա՜տ ավելի զգայուն թեմայով` ՀՀ Սահմանադրության, այս պարագայում ո'չ միայն տրորում են ՀՀ ինքնիշխանությունը, այլև Ադրբեջանի միջոցով ստեղծում են նախադեպ, որպեսզի որ պետությանն Հայաստանում ինչ որ բան դուր չգա, միանգամից հարկադրեն հանրաքվե։

Իսկ ձեր կարծիքով պետության գաղութացումն էլ ինչպե՞ս է լինում։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7472

Մեկնաբանություններ