Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Անսասանության, հավատամքի և հայրենանվիրումի վեհությունը

Անսասանության, հավատամքի և հայրենանվիրումի վեհությունը
21.08.2026 | 00:15

Շնորհավոր ծնունդդ, Ամենայն Հայոց Հայրապետ

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և աշխարհասփյուռ հայությունը նշում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց 132-րդ Վեհափառ Հայրապետի ծննդյան տարեդարձը։
Դարեր շարունակ, երբ հայոց երկնակամարում մարել են պետականության ճրագները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է եղել մեր ազգային գոյության, ինքնության և արժանապատվության միակ անսասան ամրոցը։ Այսօր էլ, երբ մեր հայրենիքն ապրում է իր պատմության ամենածանր ու ճակատագրական փորձությունները, Հայոց Եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգևոր վահանն ու ազգային միասնության վերջին հանգրվանը։
Վեհափառ Հայրապետի գահակալության տարիները նշանավորվել են ազգանվեր ու հայրենանվեր աննախադեպ իրագործումներով։ Նրա անմիջական նախաձեռնությամբ ու օրհնությամբ Հայաստանում և Սփյուռքում կառուցվել, նորոգվել ու վերականգնվել են հարյուրավոր սրբատեղիներ ու եկեղեցիներ՝ վերազարթոնք ապրեցնելով մեր հոգևոր ժառանգությանը։ Մանուկների ու պատանիների հայեցի դաստիարակության նպատակով հիմնադրված Հայորդաց տները դարձան կրթության ու մշակույթի իսկական կենտրոններ։ Իսկ հայրենիքին հասած փորձությունների, պատերազմական ծանր օրերին ու դրանից հետո Հայոց Հայրապետի հոգածության կենտրոնում են եղել մեր վիրավոր զինվորները, պատերազմի հաշմանդամություն ստացած հերոսները, զոհվածների ընտանիքներն ու տեղահանված մեր հայրենակիցները՝ ստանալով անհրաժեշտ բժշկական, սոցիալական ու նյութական անգնահատելի աջակցություն։ Այդ բազմաբնույթ ու լայնածավալ բարեգործությունները լռելյայն, բայց հաստատուն քայլերով ամրապնդել են մեր հասարակության հավատն ու սերը։
Այս ամենի ֆոնին՝ Վեհափառ Հայրապետի նկատմամբ վերջին շրջանում հրահրվող նվաստ ու անհեռատես արշավները, ատելության ու հակաեկեղեցական քարոզչության փորձերը միայն ավելի են ընդգծում Մայր Աթոռի և Նրա Գահակալի ունեցած առանցքային նշանակությունը մեր պետականության պահպանման գործում։ Պատմությունը բազմիցս է ապացուցել․ ժամանակավոր վայ-քաղաքական գործիչներն ու նրանց կողմից հրահրված մոլորությունները գալիս ու անհետանում են պատմության աղբանոցում, իսկ Սուրբ Էջմիածինն ու Հայոց Հայրապետի Օրհնությունը մնում են հավերժ։
Այս նվիրական օրը մեր խորին հարգանքն ու որդիական խոնարհումն ենք հղում Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսին։
Աղոթում ենք Ամենակալն Աստծուն, որպեսզի Վեհափառ Հայրապետին պարգևի քաջառողջություն, երկար տարիների կյանք, հոգու ամրություն և անսպառ ուժ՝ այս փոթորկոտ ժամանակներում Հայ Եկեղեցու ղեկը և հայոց հոտը դեպի խաղաղ հանգրվան առաջնորդելու համար։
Երկար ու գահակալական արևշատ տարիներ Ձեզ, Վեհափառ Տեր։
Անսասան ու հավերժ պահվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

Դիտվել է՝ 6814

Մեկնաբանություններ