Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխությունը պահանջում է վերանայել հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ մոտեցումները։ «Մեր հարաբերություններում իսկապես փոխվում է կոորդինատների համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում, բայց այս ամենը պահանջում է համապատասխան վերլուծություն, քննարկում և տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ամբողջության մեջ շտկումների կատարում»,- ասել է Կոպիրկինը։               
 

Պետությունը չի կարող հայտարարել, թե կանգնած է արցախցիների կողքին, եթե նրանց ձայնը լսելի չէ որոշումների կայացման գործընթացում

Պետությունը չի կարող հայտարարել, թե կանգնած է արցախցիների կողքին, եթե նրանց ձայնը լսելի չէ որոշումների կայացման գործընթացում
25.10.2026 | 15:15

Մանկական հոգեբաններից մեկը մտահոգություն է հայտնում, որ մենք ավելի շատ խոսում ենք երեխաների մասին, մինչդեռ պետք է խոսենք հենց երեխաների հետ։ Որովհետև որքան էլ մեծահասակները քննարկեն երեխայի ցավը, նրանք չեն կարող այն զգալ նրա փոխարեն։ Նույնը վերաբերում է Արցախի մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։

Հայաստանի իշխանությունները երբեմն խոսում են արցախցիների մասին, քննարկում նրանց խնդիրները, ներկայացնում ծրագրեր ու հաշվետվություններ։ Բայց մի պարզ հարց կա՝ իսկ արցախցիների հետ խոսո՞ւմ եք, լսո՞ւմ եք նրանց, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն՝ ինչ է նրանց պետք, ինչով պետք է բավարարվեն և ինչի մասին պետք է լռեն։

Արցախցիները սոցիալական օրակարգի հերթական կետը չեն։ Նրանք մարդիկ են, որոնք կորցրել են իրենց տունը, հայրենիքը, իրենց կյանքի ամբողջ աշխարհը։ Եվ նրանց ցավը չի մեղմանում պաշտոնական հայտարարություններից, իսկ անորոշությունը չի փարատվում գեղեցիկ ձևակերպումներով։

Մարդկանց մասին խոսելը հեշտ է։ Նրանց աչքերի մեջ նայելը, ցավը լսելը և պատասխանատվություն ստանձնելը՝ շատ ավելի դժվար։

Պետությունը չի կարող հայտարարել, թե կանգնած է արցախցիների կողքին, եթե նրանց ձայնը լսելի չէ որոշումների կայացման գործընթացում։ Չի կարող խոսել նրանց արժանապատվության մասին՝ առանց գործնականում հարգելու այդ արժանապատվությունը։

Արցախցիները ողորմություն չեն խնդրում։ Նրանք իրավունք ունեն պահանջելու, որ իրենց լսեն, հարգեն և իրենց ճակատագրի մասին խոսելիս նրանց չզրկեն սեփական ձայնից ու որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։

Որովհետև արցախցիների մասին խոսելն ու նրանց հետ խոսելը երկու տարբեր բաներ են։

Իսկ իշխանությունների իրական վերաբերմունքը բացահայտվում է ոչ թե հնչեցրած հայտարարություններով, այլ այն բանով, թե որքանով են նրանք պատրաստ լսելու այն մարդկանց, որոնց ճակատագրի մասին խոսում են։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ