«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ճարպանակ կղզի և Սուրբ Հովհաննեսի վանք

Ճարպանակ կղզի և Սուրբ Հովհաննեսի վանք
10.11.2026 | 12:45

Վանից հյուսիս՝ Չիթորեն գյուղի դիմաց գտնվող Չարփանակ (թուրքերեն՝ Çarpanak Adası) կղզին հնում կոչվել է Կտուց (կամ Կտուց կղզի)։ Այսօր այն անմարդաբնակ բնության մի անկյուն է։ Կղզում է գտնվում մի հոյակապ վանական համալիր, որը, ենթադրվում է, հիմնադրվել է 9-րդ դարում՝ Սուրբ Գրիգորի անունով, և վերակառուցվել 1462 թվականին։
Սուրբ Հովհաննես եկեղեցուց, ժամատնից, մատուռից, գրադարանից և գերեզմանատնից բաղկացած այս համալիրը, հատկապես սելջուկյան ոճը հիշեցնող իր կոնաձև գմբեթով և մուկառնասներով (շթաքարերով) զարդարված մուտքի դռնով, միջնադարյան քրիստոնեական և մուսուլմանական ճարտարապետական մտածողության սինթեզի ու եզակի հանդուրժողականության օրինակ է։
Թեև այն Աղթամար կղզու չափ հայտնի չէ, սակայն իր բարձր վարպետությամբ, կրեմագույն ու շագանակագույն Ախլաթի քարերից կազմված գեղագիտական կառուցվածքով և անաղարտ մթնոլորտով շարունակում է մնալ Վանա լճի ավազանի ամենակարևոր մշակութային ժառանգություններից մեկը։

Գոռ ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ