ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Աղոթարան

Աղոթարան
22.11.2026 | 00:04

Տեր Հիսուս,
Քեզ են սպասում Քո շնորհներին ապավինողները, Քեզանից փրկություն ստանալու են կարոտ Քո մարմնին միավորվածները, Քեզ ունի որպես քավիչ Քո Արյամբ գնված Քո հոտը։
Նայիր ամենքին, սփոփիր մեր տարակուսանքները Քո չարչարանքներով, հանդարտեցրու մեր խռովությունները Քո խաղաղությամբ, հանգստացրու մեր հոգնությունները Քո օթևաններում, ուր Դու գնացիր, ով Տեր և խոստացար
Արժանացրու յուրայիններիդ փառավորել Քեզ այդտեղ Հոր և Սուրբ Հոգու հետ հավիտյանս։
Ամեն։


Ներսես Լամբրոնացի

«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2232

Մեկնաբանություններ