ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.11.2012 | 01:09

«Ո՛վ դուք, որ ծարաված եք, գնացե՛ք ջրի, և դուք, որ բոլորովին արծաթ չունեք, գնացեք գնեցե՛ք ու կերե՛ք առանց արծաթի և առանց գինու համար վճարելու։ Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ եք գնում և ոչ թե հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում։ Լսեցե՛ք ինձ և բարիքներ ճաշակեցե՛ք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան։ Ակա՜նջ դրեք ինձ և հետևեցե՛ք իմ ճանապարհին։ Լսեցե՛ք ինձ, և մեր հոգիները կապրեն բարության մեջ, ու ես ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ` շնորհելով ձեզ Դավթին խոստացված անանց սրբությունները»։
Եսայու մարգարեություն 55.1-3

Դիտվել է՝ 3139

Մեկնաբանություններ