ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն

Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոն
25.04.2014 | 13:45

Ապրիլի 27-ին՝ ժամը 19:00, Կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Սերգեյ Սմբատյան) ելույթ կուենա Երիտասարդ կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնի շրջանակներում: Համերգի ընթացքում կհնչեն ռուս երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Որպես մենակատար հանդես կգան Լուսինե Մակարյանը (սոպրանո) և Տիգրան Վարդանյանը (հոբոյ): Համերգը կղեկավարի Ռուբեն Ասատրյանը:
Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի կոմպոզիտորների միության և Ռուսաստանի կոմպոզիտորների միության կողմից:

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ