Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Բանակցվում է հայաստանցի միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալու հարցը

Բանակցվում է հայաստանցի միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալու հարցը
23.05.2014 | 12:40

Հայաստանը փորձում է Ռուսաստան իր աշխատանքային միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանալ՝ նախքան Մաքսային միությանն անդամակցելը: Պաշտոնապես երկարաժամկետ աշխատանքի նպատակով ՌԴ է մեկնել մոտ 1,2 միլիոն հայաստանցի, ևս 100 հազար ՀՀ քաղաքացի ամեն տարի մեկնում է կարճաժամկետ աշխատանքի:
Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը նշում է, որ եթե ռուսական կողմի հետ բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, հայաստանցիներն ավելի հեշտ աշխատանք կգտնեն ռուսաստանյան աշխատաշուկայում:
«Եթե մենք մեկ ամիս առաջ էլ ունենանք այդ խաղի կանոնները մեր միգրանտների համար, հազարավոր մեր քաղաքացիներ մեկ ամիս շուտ կօգտվեն դրանից: Եթե հիմա մեր քաղաքացին ՌԴ-ում աշխատանքի համար առանձին բյուրոկրատական ընթացակարգով պետք է թույլտվություն ստանա, փաստաթղթեր, պետական տուրք, հոգեմաշ գործունեություն... այդ ամբողջ համակարգը դուրս է գալիս: Աշխատաշուկան լրիվ բացվում է: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին համահավասար է աշխատանք գտնելու առումով ՌԴ քաղաքացուն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Գագիկ Եգանյանը: Նրա փոխանցմամբ, քննարկվելու է նաև Ռուսաստան մուտք գործելու արգելանք ունեցող միգրանտների հարցը, նրանց առաջ տարեսկզբին ՌԴ միգրացիոն օրենքի խստացումից հետո փակվել են դռները:
Փորձելու են մեղմացումներ ստանալ 170 հազար քաղաքացիների համար, որ խախտել են միգրացիոն ռեժիմը, սակայն Ռուսաստանում են, իսկ սահմանը հատելուց հետո մեկ կամ մի քանի տարով չեն կարող վերադառնալ:

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ