ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

ԼՂՀ-Ադրբեջան սահմանին զոհվել են մեկ հայ և երեք ադրբեջանցի զինծառայողներ

ԼՂՀ-Ադրբեջան սահմանին զոհվել են մեկ հայ և երեք ադրբեջանցի զինծառայողներ
28.05.2014 | 12:17

«Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր», -նշվում է ԼՂՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: ԼՂՀ զինված ուժերը ունեցել է մեկ կորուստ. «Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995 թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը»: «Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են: Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, ադրբեջանական կողմը տարածել է հաղորդագրություն` անցած գիշեր ԼՂՀ-Ադրբեջան սահմանի վրա տեղի ունեցածի մասին: «Մայիսի 27-ին երեկոյան և 28-ի գիշերը հայ հետախուզադիվերսիոն խումբը փորձել է գրոհել Ադրբեջանի զինված ուժերի ճակատի առաջնային գծում գտնվող դիրքերից մեկը` Ֆիզուլու շրջանի տարածքում»,- հաղորդում է apa.az-ը: Կայքը նշում է, թե ադրբեջանական բանակի «զինվորների և սպաների հերոսության ու քաջության շնորհիվ թշնամական գրոհը կասեցվել է»: «Թշնամին կորուստներ կրելով` ստիպված է եղել նահանջել: Մարտի արդյունքում կորուստներ են կրել և Ադրբեջանի զինված ուժերը»,-հաղորդում է apa.az-ը: Կայքի հաղորդմամբ` զոհվել է ադրբեջանական բանակի երկու սպա, մեկ զինվոր վիրավորվել է:

Դիտվել է՝ 1384

Մեկնաբանություններ