Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Վախճանվել է Յուրի Լյուբիմովը

Վախճանվել է Յուրի Լյուբիմովը
06.10.2014 | 16:39

Մոսկվայում, Բոտկինի հիվանդանոցում, 98 տարեկանում կյանից հեռացել է նշանավոր ռեժիսոր, Տագանկայի թատրոնի հիմնադիր Յուրի Լյուբիմովը:
Հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել էին հիվանդանոց սրտային անբավարարությամբ:
Յուրի Լյուբիմովը ծնվել է 1917-ի սեպտեմբերի 30-ին: Տագանկայի թատրոնը նա հիմնադրել է 1964-ին և 20 տարի ղեկավարել: 1984-ին այլախոհության համար Լյուբիմովը զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և վտարվել երկրից: 1989-ին Միխայիլ Գորբաչովը նրան վերադարձրեց Ռուսաստան և իր թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին:
2011-ի հունիսին թատրոնի արտիստների հետ կոնֆլիկտից հետո Յուրի Լյուբիմովը հեռացավ Տագանկայից և սկսեց համագործակցել այլ թատրոնների հետ: 2013-ի հունիսին Մեծ թատրոնում նա բեմադրեց «Իշխան Իգորը»: 2014-ի մայիսին «Նոր օպերայում» կայացավ նրա բեմադրած «Կանանց դպրոցի» բեմելը՝ ըստ Մոլիերի կատակերգության: Ռեժիսորի հոգեհանգիստը կկայանա Վախթանգովի անվան թատրոնում, կհուղարկավորվի Վագանկովոյի գերեզմանատանը:

Դիտվել է՝ 1290

Մեկնաբանություններ