Դե, երևի միշտ ենք այսպիսին եղել, որ մշտապես այս օրին ենք՝ գոյատևման ու փրկվելու պայքարների մեջ, պարտությունն ընդունող և պարտության հետ հաշտվող, իրար ատող և իրար ոչնչացնող՝ լիքը դավաճաններով ու ներքին թշնամիներով:
Բավական ժամանակ ձեռնպահ էի մնում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, տարբեր դեսպանատների առջև կատարվող բողոքի ցույցերը քննադատելուց։ Ինքս մի քանի անգամ այցելել և իմ աջակցությունն եմ հայտնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև նստացույցի մասնակիցներին։
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև անկլավներ ու էքսկլավներ չպետք է լինեն, և առաջարկել է խնդիրը լուծել տարածքների փոխանակմամբ։ Կրկին խոսվել է Հայաստանի 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մասին։
Սակայն տարածքների փոխանակման արժեքը հասկանալու համար նախ պետք է տեսնել քարտեզը։ Նույն մակերեսն ունեցող երկու տարածք կարող են պետությունների համար միանգամայն տարբեր նշանակություն ունենալ...