ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Թուրանական էքսպրես

Թուրանական էքսպրես
06.08.2025 | 19:57

Նիկոլ Փաշինյանն Արցախը հանձնեց՝ արդարանալով, թե բա՝ «զատո» դրա փոխարեն Հայաստանի ինքնիշխանությունը պահեցի ու Սյունիքի միջանցքը չհանձնեցի։ Այդ արդարացման մեջ խտացվեցին քաղաքական անմեղսունակությունը, դավաճանությունն ու անբարոյականությունը։

Անմեղսունակությունը Բայդենի, Մակրոնի, Միշելի, Էրդողանի միջնորդությամբ Արցախը հանձնելն ու Հայաստանի անվտանգության երաշխիքներն այդ չորսին վստահելն էր՝ մտքում ունենալով այն հաշվարկը, որ ռուսները կպարտվեն ուկրաինական ճակատում։

Դավաճանությունը Հայաստանի անվտանգային համակարգին հասցված շեշտակի հարվածն էր՝ Արցախի ամբողջական կործանման որոշումը կայացնելով։

Անբարոյականությունը 120 հազար հայի կյանքը զոհասեղանին դնելն էր՝ հանուն սեփական իշխանության։

Հիմա Նիկոլ Փաշինյանի մոտ «զատո»-ի 2-րդ փուլն է։ Ասում է՝ Սյունիքի միջանցքը տալիս ենք, բայց «զատո» այն կվերահսկեն ոչ թե ռուսները, այլ՝ ամերիկացիները․ ինքնիշխանությունը, փաստորեն, նոր ստուգաբանություն ունի։ Նա նոր «հոկտեմբերի 6» է բերում՝ շատ ավելի վատ հետևանքներով։

Իրականում «Զանգեզուրի միջանցք» կոչվածը վերահսկելու են թուրքերն ու ադրբեջանցիները։ Սկզբում 30/70 տոկոսային հարաբերակցությամբ (Հայաստանի մասը երեսունն է), հետո՝ 100 տոկոսով։

Նիկոլ Փաշինյանը ոչ թե «խաղաղության խաչմերուկ» է կառուցում, այլ՝ թուրանական միջանցք։ Նրա կյանքի ու աթոռի գինը դա է։

Պատերազմի ու պարտության ագռավը խաղաղության աղավնի է խաղում։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 5094

Մեկնաբանություններ