ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

29 հազար դիմում՝ Լենինի դամբարանին

29 հազար դիմում՝ Լենինի դամբարանին
23.10.2025 | 11:30

Որ չեք ասու՞մ 37 թիվ է, մարդու գլխի որդերը շարժվում են:

Որքա՞ն էր Հայաստանի բնակչությունը 1937 թվին՝ 1 միլիոն 92 հազար 633 մարդ:

1936 -1937 թթ միայն Մոսկվա ուղարկվել է 350 հազար (թիվը կլորացված է) մատնագիր:

Նույն 1936-37 թվերին Հայաստանի կուսակցական և իրավապահ մարմիններին հասցեագրվել է 795 հազար մատնագիր, որոնք որպես կանոն ավարտվում էին՝

« ... եթե ընթացք չտաք, դուք էլ նույնն եք»։

1948 թվականին Ստալինը սկսեց հայերի ներգաղթը:

Ներգաղթյալ հայերին Հայաստանում բնակեցնելու պատրվակով, Արարատյան դաշտից ու այսօրվա Վայքից՝ նախկին Ազիզբեկովի շրջան, 150 հազար ադրբեջանցիների դեպորտ արեց Ադրբեջան:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ:

Արտասահմանում գործող հայ ավանդական կուսակցությունները, մանավանդ ՀՅԴ -ն

դեմ դուրս եկան հայերի ներգաղթին:

Եվ այն հայերի ետևից, որոնք չլսելով կուսակցություններին ներգաղթեցին Հայաստան, արտասահմանից Մոսկվա սկսեց գնալ մատնագրերի հեղեղ, թե ներգաղթածները այս կամ այն երկրի շպիոն են:

Ավելի ուշ՝ արդեն բրեժնևյան շրջանում, Հայաստանից Լենինի դամբարանին, որպես

արդարադատության վերջին ինստանցիա, գնացել է 29 հազար դիմում։

...Մնացածը ձեր գործն է, ինչ ուզում եք խոսեք։

Դուք, ձեր պրոպագանդայով թրծված խելքը...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5236

Մեկնաբանություններ