Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Աղոթարան

Աղոթարան
02.11.2025 | 22:00
Սիրող և ողորմած Աստված,
Քո լույսով բացվում է օրը, և ես ծնկի եմ գալիս Քո առաջ՝
լեցուն երախտագիտությամբ այն ամենի համար, ինչ արդեն արել ես և դեռ կանես իմ կյանքիում։
Տու՛ր իմ հոգուն հանգստություն,
որպեսզի աշխարհիկ փոթորիկների մեջ չկորցնեմ Քո խաղաղությունը։
Կարողանամ տարբերել բարին չարից,
Որ կյանքիս ամեն քայլը ծառայի Քո կամքին և սիրուն։
Իմ Արարիչ,
երբ երեկոյան աստղերը փայլեն երկնքում, թող իմ հոգին հանգստանա Քո գրկում` հիշելով, որ այս օրը ես ապրեցի Քո սիրո և ողորմության ներքո։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 4388

Մեկնաբանություններ