Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

«Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»

«Մարսելն առանց հայերի Մարսել չէր լինի»
05.12.2025 | 11:10

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ես հիշեցրի նրան այն պատմական, ամուր ու հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը»,- գրել է Պայանը։

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ