Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բարեփոխման շղարշի տակ

Բարեփոխման շղարշի տակ
06.01.2026 | 15:11

Ըստ իս` 10 տիրադավների իրական պահանջն այն է, որ բոլոր եպիսկոպոսներն ունենան մեկական Range Rover, լցրած շուրթեր, օֆշորային հաշիվներ և առնվազն մեկական գեներալ զավակ։

Իսկ Նիկոլ Փաշինյանին իրոք շնորհակալություն սրանց բոլորին ամբողջ հանրությանը բացահայտելու համար, իրոք եմ ասում։

Հ.Գ. Երբ կաթոլիկ խաչակիրները գրավեցին Պոլիսը չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, ևս հայտարարեցին, որ բարեփոխելու են Ուղղափառ եկեղեցին, բայց փոխարենը, որպես առաջին քայլ, Պոլսո պատրիարքի գահին Վենետիկի ամենահայտնի մարմնավաճառին նստեցրին։

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3115

Մեկնաբանություններ