ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Մեկ-մեկ երազում մանկական ուրախությունը վերադառնում ա

Մեկ-մեկ երազում մանկական ուրախությունը վերադառնում ա
07.01.2026 | 18:44

Ուրախությունը մեզ հետ ծերանում ա: Տարիների հետ ուրախության անոթները սկսում են նեղանալ, խցանվել, կորցնում են ճկունությունը, դրանց պատերին, խոլեստերինի նման, նստում են ինչ-որ պայմաններ, բացատրություններ, հիմնավորումներ, հոգսեր, կորուստներ, սպիացած ու չսպիացած վերքեր, հիշողություններ․․․ Ու նա էլ առաջվա նման ազատ չի հորդում երակներով, այլ մի կերպ ճանապարհ ա բացում իր համար, որ կաթիլ-կաթիլ քեզ հասնի։

Էլ չես կարողանում լիաթոք ուրախանալ, չի ստացվում առանց պատճառի, հենց նենց ուրախանալ։ Էլ երբեք չի լինում, որ մի նոր խաղալիքից կամ պարզապես գետնին ընկած արևի շողքից ոտից գլուխ զրնգուն ուրախություն դառնաս՝ բյուրեղապակու նման մաքուր, զուտ, անխառն ուրախություն: Մի քիչ ուրախանալու համար արդեն պատճառ ա պետք, միջավայր, տրամադրություն, ու անգամ դա հազվադեպ ա լինում, պատահում ա՝ չես էլ ուզում, վանում ես քեզնից։

Բայց մեկ-մեկ հանկարծ երազում էդ մանկական ուրախությունը վերադառնում ա, ու հենց երազում սկսում ես ուրախությունից հոնգուր-հոնգուր լացել, շունչդ կտրվում ա ուրախության էդ չդադարող հեղեղից, ասես, սիրտդ հես ա կպայթի: Արթնանում ես՝ շնչահեղձ, երջանիկ, օրդ անցնում ա թեթև, բարձր տրամադրությամբ։

Չէ՛, մանկությունը բարի ա, կարեկից ա, մեզ չի մոռացել, մեկ-մեկ մեզ այցելում ա, նվերներ ա բերում, չի թողում, որ շատ հոտենք․․․

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 3760

Մեկնաբանություններ