Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իրական խաղաղությունն ապահովում են նրանք, ովքեր ամեն վայրկյան ու ժամ պատրաստվում են պատերազմի

Իրական խաղաղությունն ապահովում են նրանք, ովքեր ամեն վայրկյան ու ժամ պատրաստվում են պատերազմի
20.04.2026 | 11:48

Հայաստանի ընդդիմության մեջ, ցավոք, պատերազմի կուսակցություն չկա, և ստում է Նիկոլը, երբ ընդդիմությանն անվանում է «Պատերազմի եռագլուխ կուսակցություն»։

Ես շատ եմ ափսոսում, որ չկա։ Իմ սիրտը ցավում է, որ չկա։ Ես վստահ եմ, որ իրական խաղաղությունն ապահովում են նրանք, ովքեր անընդհատ, անդուլ, աննկուն, ամեն վայրկյան ու ժամ պատրաստվում են պատերազմի այնպես, ինչպես ամերիկացին, ռուսը, պարսիկը, թուրքը։

Այ, եթե ձեզանից մեկը հայտարարեր, որ մենք առողջ տնտեսություն ենք կառուցելու, և արդյունքում հզոր, ժամանակակից զինամթերքով ու տեխնոլոգիաներով, արհեստական բանականությամբ ու գիտության վերջին խոսքով զինված բանակ ենք ունենալու, և յուրաքանչյուր նահատակ զինվորի ու պատերազմի մասնակցի անունը ոսկյա տառերով է գրվելու մեր հիշողության պաստառին, և նրանց ընտանիքներն ավելի լավ են ապրելու, քան միջին վիճակագրական քաղաքացին, և գերիներն անպայմանորեն ազատ են արձակվելու իսկ դավաճանները պատժվելու են, ես կասեի` կա՛ պատերազմի կուսակցություն, և ես վստահ եմ, որ վաղվա օրը խաղաղ է լինելու։

Հ.Գ.

Իմ կոչերի տակ շատերդ գրում եք` Նիկոլ-ցմահ վարչապետ։ Լավ եք անում։ Դուք իմ համերկրացին եք ու համաքաղաքացին։ Ներելի է, որովհետև սիրում եմ Ձեզ։ Միայն թե բացատրեք ինձ։ Ցմահ՝ նշանակում է մինչև մահը։ Մինչև ու՞մ մահը։ Եթե մինչև Ձեր մահը, ապա հնարավոր ու իրականանալի ցանկություն է, բայց եթե նկատի ունեք գահին բազմածի մահը, ապա զգուշացնեմ Ձեզ, որ եթե ևս հինգ տարի ղեկավարի սա, Հայաստանից ու Ձեր անձնական տնից բան չի մնալու, Դուք էլ, արդեն մի քանի անգամ ասել եմ, անտուն դարձած մզկիթի հատակ լվացող եք լինելու քաղաք-պետություն դարձած, ադրբերևանում։

Դավիթ Վանյան

Դեպի Արարատ

Դիտվել է՝ 5300

Մեկնաբանություններ