«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Չոր փաստեր

Չոր փաստեր
29.08.2026 | 16:52

2025 թվականին Հայաստանի ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից ստացել են շուրջ 5,98 միլիարդ դոլար։ Դրանցից մոտ 3,88 միլիարդ դոլարը եկել է Ռուսաստանից։

2025 թվականին Հայաստան է այցելել շուրջ 2,26 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից 921 հազարը ժամանել են Ռուսաստանից։ Սա ամբողջ զբոսաշրջային հոսքի մոտ 41 տոկոսն է։

Օտարերկրյա այցելուների ծախսերի վերջին մանրամասն հետազոտության համաձայն՝ ռուս զբոսաշրջիկը Հայաստանում մեկ ուղևորության ընթացքում միջինում թողել է մոտ 860 դոլար։ Եթե այս ցուցանիշն օգտագործենք որպես ուղենիշ, 2025 թվականի զբոսաշրջային հոսքի համար, ստանում ենք մոտ 790 միլիոն դոլարի գումար։

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրերից դուրս գալու դեպքում Հայաստանը կկորցնի արտահանման մինչև 25–27 տոկոսը։

Հայաստանի գյուղատնտեսությունը 2026 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է 15,5 տոկոսով: Սա հետևանք է դեպի Ռուսաստան արտահանումների սահմանափակումներով:

Այս չոր փաստերը համադրեք Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետ:

Սուրեն Սուրենյանց

Դիտվել է՝ 39560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ