ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

Դաշնակցային հարաբերություններն իրենք իրենց չեն քանդվում, դրանք քանդող է պետք

Դաշնակցային հարաբերություններն իրենք իրենց չեն քանդվում, դրանք քանդող է պետք
18.10.2026 | 14:22

Խնդիրն այն չէ, որ հակասություններ են առաջացել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև ռազմավարական-դաշնակցային հարաբերություններում։ Նման ու շատ ավելի բարդ խնդիրներ ու հակասություններ ժամանակ առ ժամանակ առաջացել են դեռ 1990-ականներից։ Ադրբեջանի՝ Ռուսաստանի հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերություններն էլ ժամանակ առ ժամանակ շահերի չհամընկման, անկման կամ սառեցման էպիզոդիկ դրվագներ են արձանագրում։ Մտերիմ, միմյանց վրա ազդեցություն պրոյեկտելու ձգտող, համադրելի տեսլական ունեցող ռազմավարական գործընկերների միջև ժամանակ առ ժամանակ նման ճգնաժամեր առաջանում են, ու դա շատ բնական և նորմալ է։

Խնդիրն այն է, թե այդրո՞ք առկա է երրորդ կողմ, որն հմուտ կերպով ունակ է խաղալ այդ էպիզոդիկ հակասությունների վրա ու կարո՞ղ է օգտվել դաշնակցիների միջև առաջացած նման էպիզոդիկ հակասությունից՝ ռազմավարությունից բխող նուրբ խաղի ու իր իսկ աճեցրած ասեթների միջոցով այն դարձնելով երկարատև և խորը ճգնաժամ։

Ասելիքս ի՞նչ է․ Թուրքիայի ու Ադրբեջանի կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ժամանակ առ ժամանակ առաջացած հակասություններն իրենք իրենցով չեն դառնալու խորը ճգնաժամեր կամ պառակտում։ Դրանք միտումնավոր վատթարացնողներ ու նուրբ սրողներ են պետք և այդ առաջացած ճգնաժամերը հօգուտ իրենց օգտագործողներ։

Դաշնակցային հարաբերություններն իրենք իրենցով չեն քանդվում։ Դրանք քանդող է պետք։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ