Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել է պետք Իրանի հնարավորությունները

Ոչ գերագնահատել, ոչ էլ թերագնահատել է պետք Իրանի հնարավորությունները
04.11.2026 | 16:14

2026-ի սկզբից Իրանի դեմ ԱՄՆ-ը և Իսրայելը բազմաթիվ սցենարներով ռազմական գործողություններ սկսեցին։ Ռազմական գործողություններից և ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ, քանի որ ոչ միայն չհասավ իր նպատակին, իսկ նպատակը Իրանում իշխանափոխությունն էր, այլև ձեռքից բաց թողնվեցին ռազմավարական սուբյեկտներ և կարծիքներ։ Ռազմավարական ամենամեծ կարծիքը դա Պարսից Ծոցում ԱՄՆ ռազմաբազաների անխոցելի լինելն էր։ Այս կարծիքի վրա շատ էին աշխատել ԱՄՆ նախկին ղեկավարները, որպեսզի այդ կերպ կանխեն հնարավոր ռազմական գործողությունները Պարսից Ծոցում, որտեղ ունեն տնտեսական, քաղաքական ահռելի շահ։ Դեռ չեմ խոսում Հորմուզի նեղուցը Իրանին պարզապես նվիրելու մասին: Հենց այդ գործողությունների արդյունքում է, որ այսօր Իրանը Հորմուզի նեղուցը կառավարում է այնպես, ինչպես ուզում է։

Չպետք է գերագնահատել Իրանի հնարավորությունները, նաև չպետք է թերագնահատել ռազմարդյունաբերությանը, ռազմական տարրին մեծ ուշադրություն դարձնող Իրանին։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 2569

Մեկնաբանություններ