Մենուա...
Ամեն անգամ միասին էինք գնում ընտրության, և միշտ խորը ափսոսանքով, որ այդպես էլ չունեցանք հայապաշտ ու հայահավատ թեկնածու, երկրի Տեր ու Ծառա թեկնածու:
Վաղը էլի քեզ հետ եմ գնալու, քեզ գրկած, քո վերջին պատգամով` ճտերիս լավ կնայես, մինչև գամ...
Իսկ ճտերիդ նայել, նշանակում է փրկել նրանց բաժին Հայաստանը նրանցից, ովքեր քեզ ու քեզ նման հազարավոր ՀԶՈՐՆԵՐԻ գիտակցված ուղարկեցին մահվան։
Մենս, իմ իմաստազրկված կյանքի միակ առաջնորդ։
Կարին ՏՈՆՈՅԱՆ