Ռուսաստանը չի պատրաստվում ֆինանսավորել հայկական եվրաինտեգրումը, և Երևանի յուրաքանչյուր քայլն այդ ուղղությամբ ունի օբյեկտիվ հետևանքներ՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Նա շեշտել է, որ Երևանի քաղաքականության մեջ նկատվում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ համագործակցությունն ընդլայնելու ակնհայտ ձգտում, ինչպես նաև Հայաստանի բացահայտ սպառողական վերաբերմունքը ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։               
 

Վերադարձիր կրկին

Վերադարձիր կրկին
23.09.2026 | 00:01

Սեպտեմբերի 23

Մոտեցեք Աստծուն և Նա կմոտենա ձեզ (Հակ. Դ. 3):

Սա հաստատուն օրենք է` Հոգևոր Կյանքում գործող: Դուք պետք է դառնաք Ինձ, մինչև Իմ ներկայության գիտակցումն ունենալը: Այս վերադարձը կրկին Ինձ դառնալն է, որ պետք է սովորեք անել ամեն պարագայում: Եթե չեք կարող ուրախ սրտով վերադառնալ, ապա թող դա լինի թեկուզ տկար առաջարկություն:
Հրաշալի է, երբ այդ լուռ դիտումից բացի, մի այլ բանի կարիք չկա: Հարկ չկա քո ցանկությունը բարձրաձայն արտահայտելու: Չկա կարիք ինքնադատապարտումի և ոչ էլ` նվերներ բերելու: Իսկապես հրաշալի է զգալ, որ այսքան պարզորեն կարող եք օգնություն խնդրել, առավել հրաշալի է տեսնել, որ սիրո ճանապարհով ուղարկված այդ օգնությունը տեղ է հասել:
Ոչ միայն օգնություն, այլ սփոփանք և աստվածային մտերմության և ընկերակցության ուրախություն: Անպատմելի մի մտերմություն, որ իմաստավորում է ձեր կյանքը, լցնում ուրախությամբ ու խաղաղությամբ:
Երբեք մի վախեցեք ու մի հուսահատվեք: Մոտեցեք Ինձ, և այդ մտերմությունն է, որ կարող է հիմնովին փոխել իրերի կարգը և այդպես` նաև ձեր կյանքը, կարող է տալ ներդաշնակություն և գեղեցկություն, խաղաղություն ու սեր:
Դիտվել է՝ 73

Մեկնաբանություններ