Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Այսօր նա դիմում է բոլոր բարի սրտերին՝ խնդրելով աջակցել պատերազմի մասնակցի բուժմանն ու վերականգնմանը

Այսօր նա դիմում է բոլոր բարի սրտերին՝ խնդրելով աջակցել պատերազմի մասնակցի բուժմանն ու վերականգնմանը
17.07.2026 | 11:59

Սիրելի՛ հայրենակիցներ:

Կյանքում լինում են պահեր, երբ մարդը ստիպված է օգնություն խնդրել ոչ թե իր համար, այլ իր ամենասիրելի մարդու կյանքի և առողջության համար։

2026 թվականի ապրիլի 25-ին Աստղիկ Կարապետյանի եղբայրը՝ 44-օրյա պատերազմի մասնակիցը, ենթարկվել է ծանր դժբախտ պատահարի։ Նրա մարմնի մեծ մասը ստացել է II–III աստիճանի այրվածքներ։ Մեկուկես ամիս նա բուժվել է Այրվածքաբանական կենտրոնում՝ պայքարելով կյանքի համար։

Բացի այրվածքներից, նա ստացել է ձեռքի բոլոր մատների կոտրվածքներ, ոտքի մատի բազմաբեկորային կոտրվածք, ինչպես նաև ծանր վնասվածքներ աչքերին։ Մի ժամանակ նրա տեսողությունը գրեթե ամբողջությամբ կորել էր։ Թանկարժեք բուժման և դեղորայքի շնորհիվ հնարավոր է եղել մասնակի վերականգնել տեսողությունը, սակայն մինչ օրս աչքի թաղանթի վնասվածքի բուժումը շարունակվում է։

Այս ընտանիքի փորձությունները, ցավոք, այսքանով չեն ավարտվում։ Աստղիկի մայրը հաշմանդամ է։ Նրանց մյուս եղբայրը 44-օրյա պատերազմի առաջին օրերից անհետ կորած է, և ընտանիքը մինչ օրս ապրում է այդ անորոշ ու ծանր ցավով։

Աստղիկ Կարապետյանը դիմել է տարբեր հիվանդանոցների, պետական կառույցների և բազմաթիվ մարդկանց՝ փորձելով փրկել եղբոր առողջությունը։ Չնայած մեծ ջանքերին՝ բուժման ծախսերը շարունակում են մնալ ընտանիքի հնարավորություններից վեր։

Այսօր նա դիմում է բոլոր բարի սրտերին՝ խնդրելով աջակցել պատերազմի մասնակցի բուժմանն ու վերականգնմանը։ Ցանկացած օգնություն, նույնիսկ ամենափոքրը, կարող է դառնալ նրա ապաքինման ճանապարհին կարևոր քայլ։

Անհրաժեշտության դեպքում ընտանիքը պատրաստ է ներկայացնել բժշկական փաստաթղթերը, ռենտգեն նկարները և բուժման վերաբերյալ բոլոր ապացույցները։

Եթե հնարավորություն չունեք ֆինանսապես աջակցելու, խնդրում ենք գոնե տարածել այս հայտարարությունը։ Հնարավոր է՝ հենց ձեր տարածման շնորհիվ այն հասնի այն մարդուն, ով կկարողանա օգնել։

Շնորհակալություն բոլորին՝ ուշադրության, կարեկցանքի և աջակցության համար։

Գրված է Նարեկ Մանվելի ԱՌԱՔԵԼՅԱՆԻ (ՊԱՊՈՆՑ) կողմից՝

Աստղիկ Կարապետյանի խնդրանքով

Դիտվել է՝ 6076

Մեկնաբանություններ