Արևմտյան դիվանագիտությունը, որպես քաղաքական ճգնաժամերի կարգավորման գործիք, ամբողջովին վարկաբեկել է իրեն. դրա խոսուն օրինակն են Մինսկի համաձայնագրերը՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նեոնացիստական ՈՒկրաինայի ղեկավարներն ու նրանց արևմտյան հովանավորները բաց տեքստով խոստովանեցին՝ դա հնարք էր՝ ժամանակ շահելու և Կիևը զենքով հագեցնելու համար։ Իսկ ովքե՞ր էին այդ համաձայնագրերի երաշխավորները՝ Գերմանիան և Ֆրանսիան»,- շեշտել է Մեդվեդևը։               
 

Լիսաբոնի հնգյակ

Լիսաբոնի հնգյակ
27.07.2026 | 18:07

43 տարի առաջ, այս օրը, հինգ հայ երիտասարդներ իրականացրին Լիսաբոնի գործողությունը, որը դարձավ Հայոց ցեղասպանության ճանաչման համար մղվող հայկական պայքարի ամենանշանակալի դրվագներից մեկը։ Սարգիս Աբրահամեանը, Սեդրակ Աճէմեանը, Վաչէ Տաղլեանը, Արա Քըրճլեանը և Սիմոն Եահնիեանը պատմության մեջ մնացին որպես Լիսաբոնի հնգյակ։

1983 թվականի հուլիսի 27-ին նրանք մտան Լիսաբոնում գտնվող Թուրքիայի դեսպանատուն՝ նպատակ ունենալով միջազգային հանրությանը ստիպել առերեսվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության շարունակվող ժխտման փաստին։ Նրանց համոզմամբ՝ տասնամյակներ շարունակ միջազգային հանրությունը լռությամբ էր արձագանքել Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը։

Սակայն գործողությունը չընթացավ այնպես, ինչպես նախատեսված էր։ Դեսպանատան ներսում շրջափակվելուց հետո հինգ երիտասարդները պայթեցրին իրենց մոտ եղած պայթուցիկները, ինչի հետևանքով զոհվեցին իրենք, պորտուգալացի ոստիկաններից մեկը և թուրք դիվանագետի կինը։ Պայթյունի հետևանքով դեսպանատան շենքի զգալի մասը ավերվեց։

«Լիսաբոնի հնգյակի» նպատակը մեկն էր՝ ինքնազոհությամբ աշխարհին պատմել Հայոց ցեղասպանության մասին:

«Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին». այս կարգախոսով էին տղաները ծրագրել իրենց արարքը:

Հինգ հերոսների դիակներն այժմ ամփոփված են Բեյրութի Բուրջ Համուդի պանթեոնում:

Փառք ու պատիվ Ձեզ, տղերք:

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 2658

Մեկնաբանություններ