ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Նոր աշխարհակարգ է ձևավորվում, իսկ նորի ժամանակ հին պայմանավորվածությունները «ջրվում» են

Նոր աշխարհակարգ է ձևավորվում, իսկ նորի ժամանակ հին պայմանավորվածությունները «ջրվում» են
07.03.2026 | 17:10

Մեր «լիբերալ» շրջանակները գաղափարական առճակատման մեջ են։

Մի կողմից՝ դժգոհ են Թրամփից, որովհետև ԱՄՆ լիբերալ համայնքի ոխերիմ թշնամին է նա, ի վերջո, USAID փակողը, մյուս կողմից՝ որպես արևմտյան քաղաքակրթության ամենաուժեղ երկրի առաջնորդ, ստիպված են ողջունել, օրինակ, Նիկոլի՝ TRIPP-ի գաղափարը, որը կապվում է նույն այն «չսիրելի» Թրամփի հետ։

Որպես ժողովրդական գաղափարների «կրող», իրենք հոխորտում են Պուտինի Ուկրաինա մտնելու թեմայով, բայց որ Թրամփը ասում է՝ ես պիտի նշանակեմ Իրանի նախագահին ու Վենեսուելայի նախագահին, չեն հասկանում ոնց արտահայտվեն։

Հիմա Թրամփը «քը՞խ» է, թե չէ։

Եթե «քըխ» է, ուրեմն ԹՐԻՓ-ն էլ է «քըխ», բայց էդ էլ չի ստացվում խոստովանելը։

Որպեսզի կարողանաք հասկանալ աշխարհում ինչ է կատարվում, պիտի ընդունեք, որ ձեր պատկերացրած լիբերալ աշխարհի վերջը Էփշտեյնի կղզին է, ու էս աշխարհում էլ որոշում է կայացվել քանդել էդ աշխարհակարգը, ու էդ պրոցեսն է գնում։

Այլ լեզվով ասած, էն, ինչին հավատում եք, այո, հերիք չի կեղծ էր, նաև քանդում են ու կործանում։

Ու, այո, հոգու խորքում դրա համար էլ չեք սիրում Թրամփին, որովհետև ինքը կործանողների բանակից է։

Նոր աշխարհակարգ է ձևավորվում աշխարհում։

Բոլորը դա գիտեն, հրաշալի հասկանում են։

Իսկ նորի ժամանակ հնում արված պայմանավորվածությունները ջրվում են։

Իսկ դա նշանակում է, որ նորում ով ինչ կարող է՝, պիտի քերի դեպի իրեն։

Խրիմյան Հայրիկի ասած՝ Երկաթե շերեփի պահն է։

Էս լույսի ներքո ավելի հասկանալի են դառնում աշխարհում կատարվող իրադարձությունները։

Ավելին ասեմ՝ առավել դաժան արյունահեղությունները դեռ առջևում են։

Աստված պահապան արդարներին։

Արթուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 3532

Մեկնաբանություններ