Եթե մենք անվանափոխում ենք Ամիրյան փողոցը, որովհետև Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկ, ապա պետք է քանդենք նաև մետրոն, Երևանի գրեթե բոլոր ենթակառուցվածքներն ու ընդհանրապես մայրաքաղաքը հողին հավասարեցնենք ու սկսենք նոր քաղաք կառուցել, որովհետև ներկայիս Երևանը խղճուկ գյուղաքաղաքից կառուցվել ու քաղաքի տեսք է ստացել այդ նույն բոլշևիկների ու ԽՍՀՄ-ի օրոք:
Նույն տրամաբանությամբ պետք է անվանափոխենք մեր մարշալների ու զորավարների հետ կապված ամեն ինչ, դե իրենք էլ ԽՍՀՄ զինվորականներ էին, մեր «անկախությանն» ու «ինքնիշխանությանը» դա հակասում է:
Պետք է կարողանալ նախ իմանալ, իսկ հետո` գնահատել սեփական պատմությունդ, որովհետև ընդունում ենք, թե չենք ընդունում, բայց դա մեր պատմությունն է:
«The Geopolitics / Գեոպոլիտիկա»-ի ՖԲ էջից