«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Եկեղեցու դեմ նոր հարձակումը կրկին հաջորդում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Փաշազադեի կողմից ՀԱԵ-ն թիրախավորելուն

Եկեղեցու դեմ նոր հարձակումը կրկին հաջորդում է Ադրբեջանի հոգևոր առաջնորդի՝ Փաշազադեի կողմից ՀԱԵ-ն թիրախավորելուն
15.10.2025 | 12:23

Եվ այսպես Նիկոլը վերսկսեց գետնի վրա հարձակումը Հայ Առաքելական եկեղեցու դեմ։

Ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։

Խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը:

Տեղի ունեցողի մասով մի քանի դիտարկում։

Առաջին՝ ակնհայտ էր, որ հակառակորդը ինչ-որ պահից վերսկսելու է հարձակումը։

Երկրորդ՝ միամտություն էր կարծել, որ Նիկոլն ամռան հարձակումներից հետո որոշակի չակերտավոր դադարի համատեքստում հրաժարվելու է հետագա քայլերից, որովհետև Նիկոլի խնդիրը ոչ թե անձերն են, այլ ՀԱԵ-ի որպես ինստիտուտ կազմաքանդումը։

Երրորդ՝ վերոգրյալից ելնելով ակնհայտ է, որ ընդդիմադիր հասարակական-քաղաքական սեգմենտը չակերտավոր դադարի շրջանակներում բավարար չափով աշխատանք չի տարել իրերի այսպիսի զարգացումը կանխելու համար։

Եվ չորրորդ՝ եկեղեցու դեմ հարձակման այս նոր փուլը կրկին հաջորդեց Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Փաշաադեի կողմից հերթական անգամ ՀԱԵ-ն թիրախավորելուն։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4375

Մեկնաբանություններ