«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Քաղաքական «կույր աղիքների» թշվառության 50 «երանգները-1

Քաղաքական «կույր աղիքների» թշվառության 50 «երանգները-1
03.02.2026 | 11:32

Այնուամենայնիվ, ինչու՞ որոշեցի անդրադառնալ չարչրկված այս թեմային։

Եթե անկեղծ՝ հունից հանեց ոչ թե մեր տանուլ տված կյանքի անբաժանելի բաղկացուցիչը՝ սովորական փարիսեցիությունը, այլ բացահայտ դրսևորված նիհիլիզմն ու բարոյական սնանկությունը։

Լուսանկարում պատկերված տիկնոջ աներկբայորեն ախտահարված ուղեղի արտադրանքը կատարելության հասնող ճշգրտությամբ ի ցույց է դնում այն ամբողջ զիբիլը (տվյալ պարագայում շատ նուրբ կհնչի «աղբ» որակումը), որը թաքնված է «ժողովրդավարության» և «արժեքների» քողի տակ։

Վերլուծենք սույն տիկնոջ ու նրա «ռասային» պատկանող մյուսների վարքագծի՝ անհրաժեշտ պահերին դրսևորվող, 50 և ավելի «երանգները»։

Վկայակոչված խուժան ձևակերպումը բացահայտ դեմագոգիայի հաղթարշավ է։

Օ՜յ, պատկերացնու՞մ եք, սույն կերպարը տառապում, տոչորվում է անորոշ կանանց արժանապատվության համար, սակայն, հաջորդ իսկ պահին, նույն էնտուզիազմով, ինչպես կասեր դասականը՝ «թևքերը քշտած» նետվում է ռինգ ու հրապարակավ վիրավորում արդեն կոնկրետ դեմք ունեցող կանանց՝ թիրախավորելով մի ամբողջ ընտանիքի իգական հատվածին՝ գռեհիկ սեքսուալ համատեքստում։

Իրավուք ունե՞մ եզրակացնելու՝ սույն արարածի համար «կնոջ արժանապատվություն» ասվածը երկսայր մաշված սուր է՝ գոյություն ունի միայն այն դեպքում, եթե այդ կինը սեփական քաղաքական թիմից է կամ համակիրներից։

Դիմավոր անհատների ստվերի տակ ինքնահաստատվող սույն անդեմը գործում է ճիշտ և ճիշտ քաղաքական «կույր աղիքի» տրամաբանությամբ։

Սա ու սրա նմանները, որ տարիներ շարունակ սնվում են իշխանական սեղանից նետված փշուրներով, ճգնում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ, որպեսզի ապացուցեն իրենց հավատարմությունը սեփական շեֆերին ու հատկապես «կավե ոտքերով կուռքին»։

Նրանք առանց վարանելու իջնում են անպատվության ստորին խորխորատներ՝ օգտագործելով այնպիսի լեքսիկոն, որը նույնիսկ փողոցային խուժանի համար է ամոթալի։

Հարց՝ իսկ ու՞ր են «կանանց իրավունքների պաշտպանները»։

Որտե՞ղ են այն զանազան ու զարմանազան ՀԿ-ները, գրանտակեր «ֆեմինիստները» կամ իշխանական կին պատգամավորները, երբ հնչում է նման հակամարդկային ու հակսեռային այլանդակություն։

Ճիշտ է՝ լռում են։

Իսկ լռությունը վկայությունն է միակ ճշմարտության՝ ինչպես սույն արարածը, նրանք էլ՝ բոլորը, նույն փչացած ու չբավարարված շղթայի ժանգոտած օղակներն են։

Բայց երբ հանրային խոսքը հասնում է «սեքսի նախարարությունների» և ընտանիքի կանանց շահառու դարձնելու մակարդակին, նշանակում է՝ քաղաքական դաշտի տվյալ հատվածի արգելակները խափանված են։

Սրանց նպատակը ոչ թե բանավիճելն է, այլ բնույթին հարազատ՝ պղծելը։

Պղծության գործիքն էլ լպիրշությունն է, գումարած լկտիությունը։

Արդյունքն էլ՝ հանրային բարոյալքումն է, որտեղ ժանգոտած այս «գործիքները» ձգտում են չթողնել և ո՛չ մի սրբություն։

Իսկական զավեշտ՝ հղփացած տիկնայք «հայոց աշխարհի», որ «մարտունակ» պարարտ կրծքերով պաշտպանում են մի առաջնորդի, որը պերմանենտ վայրահաչում է «շինելու», ինչ-որ բան «թափ տալու» կամ Ամենայն Հայոց Վեհափառին «առնանդամ ցույց տալու» մասին, հիմա հարձակվել են մի երիտասարդի վրա, նրան մեղադրելով «անբարոյականության» մեջ, ինչն անում են ավելի մեծ անբարոյականությամբ։

Սա հենց այն պահն է, երբ ռուսներն ասում են՝ «дно пробито»։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․

Հաջորդիվ կանդրադառնանք, թե ինչու քաղաքական դաշտը, որն «աչք է փակում» մեր հայրենիքի դրախտային մի հատվածի, աշխարհաքաղաքական ու մարդկային ահռելի կորուստների կամ ներքին լուրջ ճգնաժամերի վրա, հանկարծ դեմքին է քաշում բարոյականության ու էթիկայի աննկուն պաշտպանի սև դիմակն ու ախտահարող տիզի աներեսությամբ կառչում ընդամենը մեկ նախադասությունից։

Դիտվել է՝ 276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ