Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ

ՃՇՀԱՀ-ում մեկնարկեց ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ
18.02.2019 | 17:49

ԱՄՆ-ի միջազգային բարձր դասակարգում ունեցող Քորնելի համալսարանի նախաձեռնությամբ առաջին անգամ Ճարտարապետության և Շինարարության Հասյաստանի Ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) 2019-ի փետրվարի 18-ին մեկնարկեց ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ «Հետխորհրդային տարածքներում արդյունաբերական լքված գոտիների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորագրով։


«Ծրագրի նպատակն է Քորնելի համալսարանի ճարտարապետական դեպարտամենտի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներին տալ համատեղ աշխատելու հնարավորություն ճարտարապետական միջավայրում․Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած, լքված ու ավերված արդյունաբերական շենքերի և գոտիների վերականգման և վերագործարկման շուրջ։ Սա ունի նաև մեծ մշակույթային և ճանաչողական նշանակություն»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար ասաց Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ալլեքսանդր Մելդորֆը ։
«Հետխորհրդային երկրներում արդյունաբերական լքված տարածքների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորհագրով միջազգային նախագծային աշխատանքային շաբաթին նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և, դեռ այն չմեկնարկած, ընդլայնվեց մասնակիցների աշխարհագրությունը։ Ծրագրին մասնակցության առաջարկ է արել ՌԴ-ի Տյումենի ինդուստրիալ համալսաանի ճարտարապետական ֆակուլտետը։


«Նախագծային աշխատանքները կարծում եմ շատ հետաքրքիր կլինեն և այս ծրագիրը կնպաստի ուսանողների երևակայության զարգացմանը: Մեր հերթին մենք բոլոր պայմանները կստեղծենք աշխատելու և ջերմ մթնոլորտ ձևավորելու համար»,- ողջունելով ներկաներին ասաց ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը, հավելելով. «Զգացեք ձեզ ինչպես ձեր տանը»:
Միջազգային նախագծային աշխատանքային շաբաթին Քորնելի համալսարանից կմասնակցի 12 ուսանող, ՃՇՀԱՀ-ից 13 և Տյումենի ինդուստրիալ համալսարանի ճարտարապետական ֆակուլտետից 3 ուսանող։ Ուսանողների նախագծային աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով նշված ժամանակահատվածի և տարածքի պատմական և մշակույթային արժեքները ուսանողներին կբացահայտի ԵՊՀ-ի պատմության և մշակույթաբանության ֆակուլտետի ուսանողների խումբը՝ դոցենտ Յուլիա Անտոնյանի ղեկավարությամբ։ Կկազմակերպվեն նաև այցելույուններ նշանավոր շինույուններ Երևանում և Երևանից դուրս։
Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն կատարված նախագծերը և նրանց կտրվեն մասնակցության հավաստագրեր։


ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

談斋斩铡战盏铡斩/1692104755" rel="nofollow">Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 02.06.2025