«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Պատերազմի ժամանակ «փողերի լվացմամբ» զբաղվող արևմտյան բլոկը գնում է «վա բանկ»

Պատերազմի ժամանակ «փողերի լվացմամբ»  զբաղվող արևմտյան բլոկը գնում է «վա բանկ»
26.05.2025 | 18:56

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այսօր հայտարարեց, որ հանվում է Ուկրաինա մատակարարվող հրթիռների հեռահարության արգելքը։

Փաստացի, ԱՄՆ-ի հանրապետական վարչախումբը դուրս է գալիս պատերազմից։

ԵՄ անդամ երկրները խնդիր ունեն հենց բարոյականության տեսանկյունից, քանի որ եթե ցանկանում էին իրապես օգնել Ուկրաինային, ապա ի սկզբանե արգելք չպետք է լիներ հեռահարության սահմանափակման մասին։

Որդեգրված այս քաղաքականությունը փաստացի հարված է և՛ ԱՄՆ գործող վարչախմբին, և՛ ՌԴ-ին։

Աներկբա է, որ պատերազմի ժամանակ «փողերի լվացմամբ» զբաղվող արևմտյան բլոկը գնում է «վա բանկ»՝ փորձելով երկարաձգել կռիվը, ինչին ի պատասխան ՌԴ զինված ուժերը շարժվում են առաջ։

Աշխարհի վերաբաժանման այս գործընթացում տուժել են հենց ԵՄ անդամ երկրները, և այս ծիրի մեջ փորձում են խաղալ նաև Ալիև-Նիկոլ տանդեմն ու Մեծ Բրիտանիան։

Հ.Գ. ԵՄ-ը վերջնականապես հանում է «դեմոկրատական արժեքների» ջատագով լինելու վեղարը, անկախ այն հանգամանքից, թե ինչ են գրում մեդիա ոլորտի հսկաները՝ BBC-ն, CNN-նն ու մյուսները։

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 2032

Մեկնաբանություններ