Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Թուրքական պատուհաս ողջ տարածաշրջանի համար

Թուրքական պատուհաս ողջ տարածաշրջանի համար
03.12.2024 | 17:08

Մինչ շատերը հապաղում են ասել, որ Հալեպի առումը ուղիղ թուրքական հարձակման արդյունք է, որն իրականացվում է պրոքսի ահաբեկչական խմբերի միջոցով, մենք պետք է հիշենք Թայիփ Էրդողանի մեկ ամսվա վաղեմությամբ արված հայտարարությունը.

«Առաջիկայում մենք կունենանք լավ նորություններ մեր ժողովրդի համար, որոնք կապահովեն ինչպես անվտանգություն մեր ողջ հարավային սահմաններում, այնպես էլ՝ մեր մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը»։

Ակնհայտ է, որ ԻԼԻՊ-ից և Ալ-Քայիդայից մնացած ահաբեկչական խմբավորումները դարձել են Թուրքիայի ե անձամբ Էրդողանի բանակը։ Հենց այս ահաբեկիչներն էին գործում Արցախում և հենց այս ահաբեկիչներն են ապագայում դառնալու թուրքական պատուհաս ողջ տարածաշրջանի համար։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 12744

Մեկնաբանություններ