«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն. դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով

Հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն. դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով
06.08.2026 | 14:32


Հ
այտարարություն

Վաղը՝ օգոստոսի 7-ին, տեղի է ունենալու հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ նախադեպը չունեցող իրադարձություն՝ հայկական պետության դատարանի առջև է կանգնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեղադրյալի կարգավիճակով։ Ընդ որում, Վեհափառ Հայրապետին վերագրվում է այնպիսի արարքի կատարում, որը վերաբերում է բացառապես հոգևոր ոլորտին, պաշտպանված է «եկեղեցին անջատ է պետությունից» սկզբունքով, ուստի իրավունքի ուժով անհասանելի է որևէ աշխարհիկ ատյանի համար։

Մենք խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը՝ այն գնահատելով որպես հարձակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային և հոգևոր հիմնասյան դեմ։ Մեր գնահատմամբ՝ այս անիրավ դատն ուղղված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու միլիոնավոր զավակների և առհասարակ աշխարհի բոլոր հայ քրիստոնյաների դեմ, որոնց համար Եկեղեցին ազգային ինքնության, պատմական հիշողության և հոգևոր միասնության խորհրդանիշն է։

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» բոլոր հայրենակիցներին կոչ է անում հստակ կեցվածք դրսևորել ազգային խայտառակություն ու ծայրահեղ ապօրինություն հանդիսացող այս երևույթի նկատմամբ։ Մենք կոչ ենք անում դատական դահլիճում ու դատարանի առջև մեր ներկայությամբ զորակցություն հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն ու արդարադատության հիմնարար սկզբունքներին։

Դատական առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ ք. Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15 հասցեով։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Դիտվել է՝ 10731

Մեկնաբանություններ