ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քանի՞ ներողություն պահանջող ջավախահայ է ներողություն խնդրել, որ․․․

Քանի՞ ներողություն պահանջող ջավախահայ է ներողություն խնդրել, որ․․․
20.09.2026 | 00:22

Ջավախահայերը, անշուշտ, ճիշտ են անում, մի բան էլ` քիչ են անում: Բայց, ինչպես ասում են` կա բայց... Քանի՞ ներողություն պահանջող ջավախահայ է ներողություն խնդրել, որ 2018-ին ազգադավին երբևէ «ամենահուժկու» ընդունելությանն արժանացրել են հենց ջավախահայերը և հենց Ախալքալաքում։
Ի վերջո, ազգադավը Արցախն է հանձնել ու ներողություն չի խնդրել, ջավախահայերն ո՞վ են, որ իրենցից ներողություն խնդրի:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ
Դիտվել է՝ 6690

Մեկնաբանություններ